Ռոնալդու․ Հանգիստ թողեք ինձ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ճնշում է զգում հանրության եւ ընտանիքի կողմից։
«Չեմ կարող հերքել, որ երբեմն նյարդայնացնում է այդ անհրաժեշտությունը բոլորին ինչ-որ բան ապացուցել։ Ամեն տարի դու պարտավոր ես ապացուցել, որ դու դեռ շատ լավն ես։ Դա բարդ է։
Դա բոլորի մասին է։ Ընտանիքդ, մայրդ, որդիդ․ «Կրիշ, դու վաղը պետք է հաղթես»։ Դա ավելի ակտիվ է դարձնում, միշտ պետք է մարզվես, բայց գալիս է ժամանակը, երբ ասում ես․ «Հանգիստ թողեք ինձ»»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Pais-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-2018-ը հանդես է եկել Մադրիդի «Ռելում», որի կազմում անցկացրել է 438 խաղ, խփել 450 գոլ եւ նվաճել 16 տիտղոս: Անցած ամռանը նա տեղափոխվեց Իտալիա։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ