Անգլիայի առաջնության խելահեղ վերջաբանը
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 2018/2019 մրցաշրջանի ավարտին թիմերին մնացել է անցկացնել մեկ կամ երկու հանդիպում, բայց ամենակարեւոր հարցը չի ստացել իր պատասխանը՝ ո՞վ է նվաճելու չեմպիոնի կոչումը:
Երեկ շատ դժվար հաղթանակ տարավ Լիվերպուլը՝ մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթելով Նյուքասլին: Իր խաղը Մանչեսթեր Սիթին կանցկացնի վաղը՝ Լեսթերի հետ: Այժմ Լիվերպուլը մանչեսթերցիներից երկու միավոր ավելի ունի, բայց մեկ խաղ ավելի է անցկացնել:
Անորոշ է նաեւ, թե որ թիմերը կգրավեն երրորդ եւ չորրորդ տեղերը՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունքը:
Տոտենհեմն ունի 70 միավոր, բայց մեկ խաղ ավելի է անցկացրել, քան 68 միավոր վաստակած Չելսին, 66 միավոր ունեցող Արսենալը եւ նրանից մեկ միավոր քիչ ունեցող Մանչեսթեր Յունայթեդը:
Յոթերորդ տեղի, այլ կերպ ասած Եվրոպայի լիգայում խաղալու իրավունք տվող տեղի համար պայքարում, կարեծ էական առավելություն ունի Վուլվերհեմփթոնը, բայց շանսը դեռ չի կորցրել Լեսթերը, որը վաղը պետք է անպայման հաղթե Մանչեսթեր Սիթիին:
Իսկ ահա արդեն իսկ պարզ է, թե ովքեր են հեռանալու ուժեղագույնների խմբից: Այս մրցաշրջանի անհաջողակներն են Հադերսֆիլդ թաունը, Ֆուլհեմը եւ Քարդիֆը: Նրանց փոխարեն հաջորդ մրցաշրջանին կմասնակցեն Նորվիչը, Շեֆիլդ Յունայթեդը, իսկ երրորդ հաջողակը կլինի Լիդսը, Վեստ Բրոմովիչ Ալբիոնը, Աստոն Վիլան, ինչպես նաեւ կամ Դերբի Քաունթին կամ Միդլսբրոն: Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում եւ անցումային խաղերում:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ