Մոհամեդ Սալահը չկարողացավ ավարտել խաղը, նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլ»-ը մրցակցի հարկի տակ հանդիպեց «Նյուքասլ»-ին: Գոլառատ խաղում Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 3:2 հաշվով: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Խաղի հաշիվը բացեց Վիրջիլ վան Դեյկը: Մի քանի րոպե անց տանտերերի ֆուտբոլիստ Ատսուն հավասարեցրեց հաշիվը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լիվերպուլ»-ը ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ: 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը:
Երկրորդ խաղակեսի սկզբում Բենիտեսի թիմը կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հաշիվը 2:2 դարձրեց Ռոնդոնը: Խաղի 73-րդ րոպեին վնասվածք ստացավ ու խաղադաշտը լքեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացու փոխարեն խաղադաշտ մտավ Դիվոկ Օրիգին ու հաղթանակ պարգևեց իր թիմին: Օրիգին աչքի ընկավ 86-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 3:2:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը 94 միավորով առաջին տեղում է: «Մանչեսթեր Սիթի»-ն 92 միավորով երկրորդն է ու մեկ խաղ պակաս է անցկացրել: «Նյուքասլ»-ը 42 միավորով 14-րդ հորիզոնականում է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ