Ես չգիտեմ, որտեղ է Սուրիկ Խաչատրյանը. Սյունիքի մարզպետ
Ես չգիտեմ որտեղ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզում է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 4–ին, Արտաշատում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետի որտեղ լինելու նաեւ ակտիվ լինելու մասին հարցին։
Ինչ վերաբերում է մարզում քրեական ակտիվությանը, որը իր նշանակմամբ պետք է կանխվեր, մարզպետը պատասխանեց, որ հանրապետության բոլոր տարածքներում էլ կա քրեական ակտիվություն. «Խոսքը կենցաղում հանդիպող դեպքերի, իրադարձությունների, պատահարների մասին է, որոնցով զբաղվում են պատկան մարմինները: Դուք երեւի ճիշտ չեք ընկալել հարցը այն առումով, որ ես որպես մարզպետ համակարգելու եմ այդ աշխատանքները: Իսկ քրեածին հանցավոր միջավայրով զբաղվում են պատկան մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ–ն, դատախազությունը, որոնք իրենց աշխատանքը պատշաճ կատարում են»:
Հարցին, թե որպես նախկին փոխոստիկանապետ, ինչպես է գնահատում հեղափոխությունից հետո ոստիկանության գործունեությունը, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ոստիկանության աշխատանքը ես չէ, որ պետք է գնահատեմ, այլ ժողովուրդը։ Ես որպես ՀՀ քաղաքացի ոստիկանության աշխատանքը գնահատում եմ նորմալ»:
Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև մարզպետարանի ստուգումներին, ասաց, որ աուդիտ է անցկացվել, որոնց արդյունքում խախտումներև են հայտնաբերվել. Նյութերի մի մասն ուղարկվել է իրավապահ մարմիններին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...