Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մեծ ասուլիսով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մեծ ասուլիսով: Այս մասին նա հայտարարեց Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ:
«Մայիսի 8-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, իմ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ, եւ կետ-կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ այս մեկ տարում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Շատ կարեւոր է արձանագրել, որ ՀՀ-ում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարեւորը, Հայաստանն այլեւս չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: ՀՀ քաղաքացին ամենակարող , ամենազոր է, ՀՀ քաղաքացին իր աշխատանքով, իր տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը»,-ընդգծեց վարչապետը:
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովում քվեարկության դրվեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դեմ քվեարկեց: Դրանուց ուղիղ մեկ շաբաթ անց՝ մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: ՀՀԿ-ն որոշում կայացրեց չխոչընդոտել նրա ընտրությանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...