Վախենալով ռուսական կողմի կարծիքից՝ ՀՀ-ն ԱԳՆ-ի միջոցով հասկացրել է ԵՄ-ին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման համար խորհրդատուների կարիք չկա
«Փաստ» թերթը գրում է.
«ԵՄ-ն Հայաստանին առաջարկել էր տրամադրել բարձրակարգ խորհրդատուներ, որոնք պետք է աշխատեին նախարարություններում որպես խորհրդականներ, և ապահովեին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը: Եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները հասկացել են, որ գործող իշխանությունները չունեն համապատասխան կադրեր, փորձ և ոլորտի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ու ռեսուրս համաձայնագիրը տեղից շարժելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ չնայած Բրյուսել կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանաձայնել է այդ առաջարկության հետ, շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման նախաձեռնության համար, ու նրանք էլ իրենց հերթին սկսել էին այդ գործընթացի իրականացմանն ուղղված քայլեր իրականացնել, այդուամենայնիվ, այս ամիսների ընթացքում, ըստ ամենայնի, վախենալով ռուսական կողմի դիրքորոշումներից ու մոտեցումներից, արտգործնախարարության մակարդակով ԵՄ-ին մեսիջ են ուղարկել, որ այդ առաջարկի կարիքն այլևս չկա: Բրյուսելում այս ամենից ոչ միայն տարակուսել են, այլ նաև բավականին նյարդայնացել ու իրենց դժգոհությունն են հայտնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...