Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ԱԺ-ն կկանգնի լեգիտիմության հարցի առաջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։
«Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության եւ ո'չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն եւ պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը:
Իսկ հնարավո՞ր է պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձեւավորվի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ պատգամավորը եթե դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրվել չի կարող, նա դառնում է ազատ պատգամավոր, իսկ ընդդիմություն լինելու մասին կարող է հայտարարություն անել միայն ֆրակցիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...