Մարությանը շատ է գոռոզացել, աշխատակիցների հետ «լեզվակռիվ» է սկսում, ինչին կարող է հետեւել պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:
Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը:
Այս կապակցությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...