Իսրայելի համար դա զենքի առեւտուր է, մեզ համար՝ մահացու զենք. Մնացականյան
Իսրայելի զենքի առեւտուրը մեր ժողովրդի համար մահացու ազդեցություն ունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք տեսել ենք՝ ինչպես են կիրառել այդ զենքը մեր ժողովրդի դեմ, եւ մենք կրել ենք կորուստներ ձեր զենքի պատճառով: Դուք հասկանում եք՝ ինչպես ենք մենք վերաբերվում դրան»,-ընդգծել է նա:
Մնացականյանը բացատրել է, որ Հայաստանը լրջորեն մտահոգվում է իր անվտանգության համար, ինչը, նրա խոսքով, պետք է հասկանալի լինի Իսրայելին: «Մենք շարունակում ենք վստահ լինել նրանում, թե ինչպես ենք պաշտպանում մեր ժողովրդին: Դուք ինձ լավ եք հասկանում այս առումով: Մենք լիովին հակված ենք խաղաղություն եւ անվտանգություն հաստատել մեր տարածաշրջանում, համակարտության խաղաղ ուղիներ փնտրել բոլոր կողմերի համար ընդունելի պայմանների հիման վրա: Մեր տարածաշրջանում սպառազինման մրցավազքը չի նպաստում խաղաղաշինությանն ու անվտանգության ապահովմանը»,-նշել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...