Երկու աղջիկ, մեկ տղա. Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ծնվել
Երեւանում լույս աշխարհ է եկել եռյակ՝ երկու աղջիկ, մեկ տղա: Հետաքրքիրն այն է, որ երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան Գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը, բնական ճանապարհով է հղիացել՝ առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման, ինչը բացառիկ երեւույթ է համարվում:
Երեխաները ծնվել են մայիսի 2-ին «Շենգավիթ» ԲԿ-ում՝ կեսարյան հատումով: Երկու աղջիկների քաշը 2050 եւ 2045 գրամ էր, տղայինը՝ 1950 գրամ:
Երեխաների մայրը մեկ տարվա առաջնային անպտղությունից հետո դիմել էր մասնագետների օգնությանը, եւ բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը:
Անակնկալ էր թե բժշկուհու եւ թե երիտասարդ զույգի համար, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակներին: Հղիության ողջ ընթացքը Համեստը գտնվել է կենտրոնի հսկողության տակ եւ 34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում:
Երեխաները այժմ գտնվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ ստանում են համապատասխան բուժման կուրս: Այս պահին թե մայրիկի եւ թե փոքրիկների վիճակը բավարար է:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում