ՔՊ-ն համագումարին ընդառաջ քարոզարշավ կանի. վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու են 21-ը
«Ժողովուրդը» գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումարին ընդառաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Բոշյանը տեղեկացրել է, որ վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու են 21-ը:
«Կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետև կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է: Բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար»,- ասել է Բոշյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...