Տիգրան Սարգսյանի բախտի աստղը շարունակում է փայլել
«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին հայաստանյան հանրությունը եւս մեկ անգամ Տիգրան Սարգսյանին տեսնելու «բախտին» արժանացավ: Եվ անմիջապես էլ ծավալվեցին խոսակցություններ, թե ինչ բախտավոր աստղի տակ է ծնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, այսինքն՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
Նկատի ունենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից եւ նախկին «հանցավոր ռեժիմների» անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը հետ վերադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանությունների օրոք:
Եվ թվում էր, թե հենց նա էլ կարող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առավել եւս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց...
Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությունից» առաջ:
Նախկին վարչապետի բուռն աշխատանքային կերպարը սկսեց ձեւավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր եւ նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմադիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն անգամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հավուր պատշաճի» դրսեւորի:
Այսպես, խորհրդարանում Տ. Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլանի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահն էր: Այդ կառույցի աշխատանքով էր, որ ստեղծվեցին այն հիմքերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:
Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառության մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դարձավ:
Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ-շատերին դարձնելով փաստացի մուրացիկներ: Միգուցե անգամ այդ անցումային փոխարժեքը տանելի լիներ, եթե միայն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի՝ գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլարը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300,400 դրամ բնագծերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...