Վազգեն Մանուկյանի 3-րդ փորձը. նա վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել, բայց ծանրակշիռ մրցակիցներ ունի
«Իրատես» թերթը գրում է.
«Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն օրերս հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին՝ նշելով, որ այդ գաղափարը վաղուց ուներ։ Սա կարելի էր հասկանալ, եթե տարիներ շարունակ նա չղեկավարեր Հանրային խորհուրդը, որը հենց տարաբնույթ քննարկումների հարթակ պիտի լիներ։
Փաստորեն, այս քայլով Վազգեն Մանուկյանը նաեւ 2009-ից ՀԽ-ի իր ղեկավարման տարիների անպտուղ աշխատանքի գնահատականն է տալիս, փորձելով թաքցնել այն իրական նպատակը, որի համար ստեղծել են այդ ակումբը։
Մանուկյանը քաղաքական նոր հայտ է ներկայացնում։ Ստանալով ՀՀ եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ նախագահների թիմակիցների հավանությունը՝ նա կրկին վարչապետ դառնալու ճանապարհն է բռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա ցանկանում է նոր բեւեռ ստեղծել, որը քաղաքական պատեհ առիթի դեպքում կլինի կիզակետում։ Սակայն Մանուկյանը միակը չէ, որ վարչապետ դառնալու ցանկություն ունի եւ ծանրակշիռ մրցակիցների պակաս հաստատ չի ունենալու։ Բայց այդ մասին՝ առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...