ՀՅԴ-ն ստորագրահավաք է սկսում
«Իրատես» թերթը գրում է.
«Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել.
«Որպեսզի վարչապետն ամեն անգամ ստիպված չլինի ասել` ես չեմ ընտրվել Արցախի բնակչության քվեով, հետեւաբար իրավասու չեմ բանակցելու, դրա համար էլ առաջարկում ենք այս մոդելը: Բացի այդ, Հայաստանը հայտարարում է` Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց չի ասվում՝ իրավական ի՞նչ հիմքի վրա»:
Նա նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, հնարավոր է, դժգոհ լինեն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրից, բայց այն Ադրբեջանի համար դեղին քարտ կլինի. «Այնպես չէ, որ հաջորդ օրը երկրները հերթ կկանգնեն՝ ճանաչելու համար Արցախի անկախությունը, բայց դա կհեշտացնի միջազգային ճանաչման գործընթացն ու ճանապարհ կբացվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...