Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհուն ստիպել են իջեցնել տեստոստերոնի մակարդակը
Հարավաֆրիկյան վազորդուհի Քասթեր Սեմենյան ստիպված է իջեցնել տեստոստերոնի մակարդակը, որպեսզի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է սպորտսմենուհու հայցը։ Նա փորձել է բողոքարկել Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի(IAAF) կանոնը։ Դատարանը IAAF-ի տվյալ միջոցը խտրական է համարել, բայց ուժի մեջ թողել այն։
2019-ի փետրվարին IAAF-ն առաջարկել է սեռական զարգացման առանձնահատկություններով աթլետներին դեղամիջոցներով իջեցնել տեստոստերոնի մակարդակը՝ մրցումներին մասնակցելու համար։ Սեմենյան չի համաձայնել և դիմել է դատարան։
Սպորտսմենուհին Օլիմպիական խաղերում 800 մետր վազքում երկու անգամ ոսկե մեդալ է նվաճել։ Տղամարդուն բնորոշ կազմվածքի և ցածր տեմբրի պատճառով նա ստիպված է եղել թեստ անցնել՝ ապացուցելու համար, որ կենսաբանորեն կին է համարվում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ