Չինաստանում զվարճանքների այգում այցելուները սահելիս բլրակից ցած են ընկել. (տեսանյութ)
Չինաստանի Սիչուան նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Չենդու քաղաքի զվարճանքների այգում բլրակի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 12-ը տուժել են՝ ներառյալ 6 երեխա, գրում է РИА Новости-ն՝ տեղի իշխանություններին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով ժամը 17:00-ին, երբ այգու այցելուները բլրակի վրա սահելիս ընկել են ցած: Չի հաղորդվում՝ ինչպես և ինչ պատճառով են տուժածները հայտնվել բլրակը շրջափակող պաշտպանական պատնեշից այն կողմ: Չի հստակեցվում նաև, թե ինչ բարձրությունից են ընկել այգու այցելուները: Հայտնի է միայն, որ բլրակի երկարությունը գերազանցում է 200 մետրը:
Պատահարից հետո 14 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, սակայն երկուսը շուտով մահացել են: Մյուս տուժածները շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ:
Քաղաքի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Այգու աշխատակիցները, որոնք պատասխանատու են այցելուների անվտանգության համար, արդեն ձերբակալվել են, իսկ այգին ժամանակավորապես փակվել է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...