9 կմ-անոց արհեստական հերթ՝ Լարսում․
«Հրապարակ»-ը գրում է․
«Մայիսյան տոներին Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին Լարսի անցակետում տհաճ անակնկալ էր սպասվում․ նախօրեին ռուս սահմանապահներն արհեստական հերթ էին գոյացրել, որի երկարությունը հասել էր 9 կիլոմետրի։ Մեր համաքաղաքացիները, որոնք ընդամենը 12 ժամում Մոսկվայից հասել էին Լարս, շուրջ 16 ժամ կանգնած էին մնացել անցակետում։ Նրանք պատմեցին, որ ուղեկալների մի մասը փակ է եղել, եւ դրանից էլ գոյացել է այդ ահռելի հերթը։
Տարածքում ո՛չ սնվելու կետեր կան, ո՛չ զուգարաններ։ Տարեց մարդիկ մեքենաների մեջ վատանում են՝ բուժօգնություն չկա։ Իսկ մինչ մեր համաքաղաքացիներն ու հյուրերը սահմանին տառապում են, մենք ՌԴ վարչապետ Մեդվեդեւին ենք ընդունում մեր տանը եւ «ամենաթանկարժեք» հյուր կոչում, ռուսների հրահանգով Սիրիա զորախումբ ենք ուղարկում եւ աշխարհի հետ հարաբերություններ փչացնում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...