ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով
«Հրապարակ» թերը գրում է. «Եթե իշխանությունը գնաց տնտեսական շուկայի վերաբաշխման եւ որոշեց, որ իսկապես խնդիր կա Գագիկ Ծառուկյանի մանդատի հետ կապված, ապա մեր առաջնորդը եւս չի ուշացնելու իր պատասխան քայլերը․ բոլորս վայր ենք դնելու մանդատներս` Ծառուկյանի հետ»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:
Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները:
Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:
Կգնա՞ն դրան ձեր բոլոր կուսակիցները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Չկասկածեք․ եթե Ծառուկյանն ասի` մեկ մարդու նման»: Իսկ հետո՞: «Պարոն Ծառուկյանը նպատակ ունի նման զարգացումների դեպքում ստեղծել մեծ դաշինք եւ դաշինքով գնալ ընտրությունների»: Ո՞ւմ հետ։ «Շատերն են արդեն պատրաստակամություն հայտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...