Նագիեւին կփոխարինի Սոբչակը կամ Բուզովան. առաջարկում են «Մանկական ձայն»-ը երկու նախագծի կիսել
Հեռուստադիտողի կողմից սիրված նախագիծը կարող է բաժանվել երկու տարբեր հաղորդումների։ «Մանկական ձայն»-ի յուրաքանչյուր շոուի համար հաղորդավարների է առաջարկել Պետդումային կից տեղեկատվական հասարակության զարգացման հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը։
«Դմիտրի Նագիեւը ոչ երկիմաստ կերպով ակնարկում է, որ այլեւս չի ցանկանում որպես հաղորդավար մասնակցել «Մանկական ձայն»-ին այսպիսի սկանդալային մթնոլորտում, որը սկսվել է Ալսուի դստեր՝ այժմ արդեն տիտղոսակիր Միկելա Աբրամովայի հարթանակից հետո»,- Дни.ру-ի հետ զրույցում հայտարարել է փորձագետը։ Նա առաջարկում է «Մանկական ձայնը» բաժանել երկու տարբեր նախագծերի։
Վադիմ Մանուկյանի խոսքով՝ նախագծերից մեկը նախատեսված կլինի ժողովրդի երեխաների, մյուսը՝ աստղերի եւ ընդհանուր առմամբ հարուստ ծնողների համար։ «Ո՞վ կլինի դրանց հաղորդավարը։ Իմ կարծիքով՝ դա ակնհայտ է։ Քսենիա Սոբչակը մեր երկրում արդեն վաղուց ասոցացվում է ամենի հետ, ինչ կապված է հարստության եւ գումարի հետ։ Եվ եթե նա կենտրոնացած է այդ թեմայի վրա, թող վարի «Մանկական ձայնը» նախատեսված աստղերի եւ հարուստ ծնողների երեխաների համար»,- ասել է փորձագետը։
Նա տրամաբանական է համարում «Մանկական ձայնի» ժողովրդական տարբերակը վստահել Օլգա Բուզովային։ «Դա նրան կշեղի երգեցողությունից, ինչի հետ կապված նրա գործերն այնքան էլ լավ չեն։ Իսկ այն, որ նա ժողովրդից է, կասկած չի հարուցում։ Այդպիսի յուրօրինակ դիմակայություն կլինի՝ Սոբչակն ընդդեմ Բուզովայի»,- նշել է Վադիմ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ «Մանկական ձայնը» սկանդալային ավարտ է ունեցել այն պատճառով, որ հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Շատերն այդ արդյունքն անարդարացի են համարում եւ չեն բացառում հավանականությունը, որ ձայների լցոնում է տեղի ունեցել։ Առաջին ալիքը միջազգային կազմակերպության մասնագետների օգնությամբ քվեարկության արդյունքների հետաքննություն է անցնացնում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում