Ի՞նչ տվեց Մեդվեդև-Փաշինյան «տնական» հանդիպումը
«Իրավունք» թերթը գրում է.
«Ընդամենը մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ամենածանր քննադատությունն էր հղում ԵՏՄ-ի և այդ կառույցին անդամակցելու համար ՀՀ այն ժամանակվա իշխանությունների ուղղությամբ, այլ ուղղակիորեն ԵՏՄ-ին անդամակցությունը համարում էր Հայաստանի համար բոլոր ուղղություններով լրջագույն սպառնալիքներ: Եվ ահա, տարիուկես անց նա իր արտահայտությամբ իր տանը, որպես «ամենաթանկագին հյուրի», ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է այցելել այդ նույն ԵՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
Թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը մեկ օրում ԵՏՄ կատաղի քննադատողից վերածվեց ԵՏՄ-ի նման ջատագովի, ժամանակին նա ինքը փորձեց ինչ-որ կցկտուր մեկնաբանություն տալ, որից այդպես էլ որևէ մեկը գլուխ չհանեց:
Արդյունքում ասել, թե մասնավորապես ռուսները հալած յուղի տեղ ընդունեցին այդ բացատրությունն ու այն միտքը, թե իրականում Փաշինյանի մոտ կա գաղափարական նման արմատական տեղաշարժ, միամտություն կլիներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...