Վախ ԲՀԿ-ից. «Իմ քայլը» «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին:
Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» եւ Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, եւ խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։
«Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետեւ վախեր ունի ԲՀԿ-ից եւ Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, եւ դա անում է հատկապես Մեդվեդեւի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...