Հնդկաստանի գյուղերից մեկում կանայք երաշտի պատճառով ստիպված են ճոպաններով իջնել 20 մ խորությամբ ջրհորը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Հնդկաստանի արևմտյան հատվածի գյուղերից մեկում և ցույց է տալիս՝ ինչպես են մի խումբ կանայք, բռնվելով ճոպաններից, առանց անվտանգության համապատասխան միջոցների իջնում 20 մ խորությամբ ջրհորը, որպեսզի այդտեղից ջուր վերցնեն:
Հայտնի է, որ գյուղում երաշտ է. ջրհորը գրեթե ամբողջովին ցամաքել է, ուստի կանայք ստիպված են մինչև դրա հատակն իջնել ներքևում մնացած ջրի չնչին պաշարներից օգտվելու համար:
Արդեն երեք տարի գյուղում պարբերաբար երաշտ է լինում, սակայն, ակտիվիստների խոսքով, տեղի իշխանություններն այդ խնդրով չեն զբաղվում:
«Կանանց մեծ մասը, վտանգելով իրենց կյանքը, գնում է ջուր բերելու: Բարեբախտաբար, առայժմ որևէ դժբախտ դեպք չի պատահել»,-նշել է ակտիվիստներից մեկը:
Աղբյուրը մանրամանում է, որ երաշտը պատուհասել է տասնյակ հնդկական գյուղերի, որի բնակչուհիները ստիպված են նման վտանգավոր տարբերակներով ջուր գտնել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...