Արհամարհանք՝ օրենսդիրի նկատմամբ. արդարադատության փոխնախարարը հանձնաժողովի նիստից րոպեներ առաջ է տեղեկացրել, որ ԱԺ չի գալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր նաև «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն այն չքննարկվեց:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նիստի մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու հրաժարվել ԱԺ գալուց: Զոհրաբյանի փոխանցմամբ` փոխնախարարն ասել է, թե կառավարությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ: Փոխնախարարի պահվածքն այլ կերպ, քան արհամարհանք օրենսդիրի նկատմամբ, դժվար է որակել. ի վերջո, հարկ էր այդ վերապահումների մասին հայտնել ավելի վաղ, և ոչ թե հանձնաժողովի նիստի մեկնարկից րոպեներ առաջ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին կատարվածը. «Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...