Իշխանությունը գտել է ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն: Ըստ էության նախարարությունների վերակազմավորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ:
Նախ, բոլոր աշխատակիցներին օրենքով նախատեսված կարգով ազատելու են աշխատանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանությունները նշանակելու են նրանց, ում այդ դեպքում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից:
Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը:
Ընդ որում՝ այդ ամենը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆեսիոնալները, որպեսզի իշխող ուժը կարողանա տեղավորել բոլոր «սվոյներին»»,-գրում է թերթը


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...