«Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը» ի՞նչ ծրագրեր ունի Կոտայքի մարզպետը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյան քաղաքի ընտրություններին ՔՊԿ թեկնածուն մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ներկայիս ենթականերից է ու վերջինիս համար շատ ցանկալի ու հարմար կուսակցական։
Մեր աղբյուրների պնդմամբ, մարզպետի որոշ կողմնակիցներ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ Պետրոսյանը հենց այդ թեկնածուին է ուզում դարձնել քաղաքապետ, որպեսզի Աբովյան քաղաքը նույնպես իր «բուռը հավաքի», այսինքն՝ այստեղ ունենա իր դրածոն։
Տեղեկություններ կան, որ Պետրոսյանն անձամբ է զբաղվելու նախընտրական քարոզարշավով, որպեսզի հանկարծ իր նախագծածից շեղումներ չլինեն և ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, մի առիթով մարզպետը նույնիսկ ասել է՝ «մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...