Եվրագոտում պետական պարտքը հասել է 2012-ից հետո նվազագույն ցուցանիշին
2016-ի երրորդ եռամսյակում եվրագոտու երկրների ընդհանուր պարտքը կրճատվել է մինչեւ ՀՆԱ 90․1 տոկոս։ Ընդհանում առմամբ ԵՄ-ում պետական պարտքը կազմում է 83․3 տոկոս, ինչը 2012-ից հետո նվազագույն ցուցանիշն է, հայտնում է «Գերմանական ալիքը»։
Եվրագոտու երկրներից ամենամեծ պետական պարտքը Հունաստանինն է, ՀՆԱ-ի 176․9 տոկոսի չափով։ Սակայն նախորդող եռամսյակի համեմատ այն նվազել է 2․9 տոկոսային կետով։ Վերլուծաբանների կարծիքով դրա պատճառը Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքերի մարումն է։
Գերմանիայի պետական պարտքը 2016-ի երրորդ եռամսյակում նվազել է 0․7 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ 69․4 տոկոսի կամ 2․16 տրիլիոն եվրոյի։ Գրեթե նույնքան է կազմում նաեւ Ֆրանսիայի ու Իտալիայի պարտքի չափը, սակայն ՀՆԱ համեմատությամբ երկու երկրների պարտքն ավելի բարձր է, քան Գերմանիայինը։ Ֆրանսիայինը կազմում է ՀՆԱ 97․5 տոկոսը, իսկ Իտալիայինը՝ 132․7 տոկոսը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում