Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն. հյուրընկալող կողմը կհայտնի. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է, շուտով կլինի երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Այսօր՝ ապրիլի 27–ին, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։
Ըստ նրա, մարտի 29–ին Փաշինյան–Ալիեւ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել «համաձայնությունների շրջանակ», որի վրա աշխատել են ԱԳ նախարարները, նախագծվել են հաջորդ քայլերը։
Իսկ թե երբ է նախատեսված երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դա գործընթաց է եւ այն շարունակվում է, հանդիպումներ տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ համանախագահող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան)։
Ըստ նրա, երբ հյուրընկալող կողմը կորոշի հանդիպման ժամկետները, կհրավիրի, այն ժամանակ էլ համաձայնեցված կերպով կհայտարարեն ԱԳ նախարարների հանդիպման մասին. «Եթե ես հիմա ասեմ, որ երեկոյան գալիս եմ ձեր տուն հյուր՝ առանց հրավերի, դուք կզարմանաք, չէ՞»,– կատակեց Զոհրաբ Մնացականյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...