Ես չեմ կարծում, որ դա խոշոր չափի պարգեւատրումներ էին.Երեւանի փոխքաղաքապետ (Տեսանյութ)
Ես չեմ կարծում, որ դա խոշոր չափի պարգեւատրումներ էին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքապետարանի աշխատակիցների խոշոր պարգեւատրումները լուրջ դժգոհություն էին առաջացրել հանրության շրջանում:
«Երեւան քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծվում են եւ քաղաքացիները չեն նկատում։ Բայց այն, որ տարբեր պրոցեսներ են տեղի ունենում եւ խնդիրներ չի առաջանում, դա չի նշանակում, որ քաղաքապետարանում աշխատանքներ չեն ընթանում։ Մարդիկ աշխատում են: 2018-ի առաջին եռամսյակում եղել է 16 հազար դիմում, իսկ 2019-ին՝ 25 հազար: 9 հազարով ավելացել են դիմումները, որոնց անհրաժեշտ է պատասխաններ տալ: Քաղաքապետարանի աշխատակից պետք է գնա, տեղում ծանոթանա խնդրին, որպեսզի կարողնանաք քաղաքացուն պատասխանել»,– ասաց Հրաչյա Սարգսյանը:
Նա նկատեց, որ հաճախ քաղաքացիների դիմումները քաղաքապետարանի տիրույթում չեն, հաճախ ֆինանսական միջոցներից են կախված, սակայն փորձում են լուծում տալ խնդիրներին։
Նա օրինակ բերեց թափառող շների խնդիրը, որ քաղաքապետարանը ստանձնել է շների ստերջացման եւ հարակից հարցերը՝ անվտանգ համայնք ունենալու համար։
Հարց հնչեց նաեւ գերակա շահ ճանաչված տարածքի բնակիչների խնդրից, որին քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանեց, որ դա քաղաքապետարանի իրավասության տիրույթում չէ։ Նա դժվարացավ ասել, թե ով պետք է լուծի այդ մարդկանց խնդիրը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...