Վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր կորզելու փորձերն առայժմ ապարդյուն են
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթն օրեր առաջ անդրադարձել էր այն հարցին, որ իշխանությունները ջանքեր են գործադրում վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր ստանալու ուղղությամբ: Մասնագետների կարծիքով, դա ինքնին կարևոր է, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, այսպես կոչված, ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ:
Թերթը պարզել է, որ բոլոր փորձերն առայժմ ապարդյուն են անցնում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ ԱՄՆ-ից ժամանած կոնգրեսականները հայկական կողմի, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորողս ունեցող հ/կ-ների ներկայացուցիչների «լոբբինգին» խուսափողական պատասխաններ են տվել՝ ասելով, որ «դա իրենց կազմակերպելու թեման չէ», և իրենք, ըստ էության, անկարող են որևէ կերպ հարցին լուծում կամ կարգավորում տալ:
Չճշտված տեղեկությունների համաձայն, թեմայի վերաբերյալ չեզոքություն է ցուցաբերում նաև Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...