«Դա ձեր գործը չի». Փաշինյանը ներողություն է խնդրել օլիագարխից եւ հանդիպել Լյովա Մնացականյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։
Ընդ որում, այդ հանդիպումները հաճախ հենց ինքն է նախաձեռնում։ Այդ սկզբունքով նա իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, եւ ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձեւով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։
Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, եւ փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան եւ հանդիպել վարչապետի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը եւ հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լեւոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց եւ ասաց․ «Դա Ձեր գործը չի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...