Արմեն Սարգսյանը հակված չէ ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրել Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլից»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
Տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը հակված չէ նորից առաջադրելու իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլի» վերաբերմունքից, որը տապալեց իր առաջադրած թեկնածուի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը՝ ընդամենը 24 կողմ ձայն տալով։
Ավելին, «Իմ քայլում» եւս շատերը շահագրգռված չեն Վահե Գրիգորյանի թեկնածությամբ, քանի որ հարցն այնքան արծարծվեց, որ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ եթե Գրիգորյանին ՍԴ գործուղեն, իրենց կարող են մեղադրել ՀՀԿ-ի ճանապարհով գնալու մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...