Գողը ողջ գիշեր մնացել է շինության ծխնելույզի մեջ և արտասվել (տեսանյութ)
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում գողն արգելափակվել է ծխնելույզի մեջ և ամբողջ գիշեր մնացել այնտեղ, հաղորդում է Fox News-ը:
Տղամարդը որոշել է կեսգիշերից հետո ծխնելույզի միջով Durango մեքենաների սպասարկման կենտրոն սողոսկել: Նա կտրել-հանել է օդորակչի լարերը և փորձել իջնել ծխնելույզով, սակայն մնացել է ներսում՝ այլևս չկարողանալով շարժվել:
Կենտրոնի ղեկավարը, վաղ առավոտյան աշխատանքի գնալով, ծխնելույզի միջից լացի ձայն է լսել և ահազանգ հնչեցրել: Սկզբում նա կարծել է, թե այնտեղ աղավնի է ընկել, քանի որ դա հաճախ է պատահում, սակայն, լսելով «օգնեցեք» ճիչը, անմիջապես ոստիկանություն է կանչել:
Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերի ուսումնասիրությունը հաստատել է, որ գողը ծխնելույզում է մնացել 00:30-ից մինչև 09:45-ը՝ շուրջ 9 ժամ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...