Դիզելային վառելիքն ու բենզինը թանկացել են
«Ժողովուրդը» գրում է. «Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյուղատնտեսական մթերքների թանկացման:
Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում:
Նշենք, որ բենզինի գները ևս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով:
Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքն էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով, և այդ հանգամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...