Բաքվի խանութներից մեկում հնչած հայերեն երգն ադրբեջանցիների շրջանում սկանդալ է առաջացրել (տեսանյութ)
Ադրբեջանցի լրագրող Քենուլ Այպարան համացանցում տեսանյութ է տարածել, որը նկարահանված է մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում: Խանութում հնչում է «Մի գնա» հայկական հիթի ռեմիքս տարբերակը:
Ինչպես նշում է oxu.az-ը, տեսանյութն Ադրբեջանում մեծ սկանդալ է առաջացրել: Լրագրողը նշել է, որ խանութի աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել հայկական երաժշտության վերաբերյալ իր դիտողությանը և փորձել են նրան դուրս հանել խանութից՝ ասելով, որ պետք չէ փչացնել մարդկանց տրամադրությունը:
Ավելի ուշ խանութի աշխատակիցները հայտնել են, որ այնտեղ ամեն օր YouTube-ով խառը երաժշտություն է հնչում:
«Մենք չէինք հասկացել, որ դա հայկական երաժշտություն է, քանի որ հայերեն չգիտենք: Բոլորս ադրբեջանցիներ ենք և փորձում ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին: Ոչ ոք չէր ցանկանա այդ երգը լսել»,- հայտարարել են նրանք:
Հաղորդվում է նաև, որ այն աշխատակիցը, որը հրաժարվել է անջատել հայկական երգը, կազատվի աշխատանքից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...