Կարգապահական վարույթ` Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ
««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Եվ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Հանձնաժողովը քննել է և կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ, և գործն օրերս ուղարկել է ԲԴԽ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենք ստացել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...