Բանգկոկում տղամարդն օձերով լի պարկը նետել է փողոց (տեսանյութ)
Անհայտ անձը չորեքշաբթի երեկոյան Բանգկոկի տուրիստական կենտրոնում ազատ է արձակել օձերին: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, արտասահմանյան դիմագծերով տղամարդը կանգնեցրել է իր մեքենան, դուրս եկել օձերով լի պարկը ձեռքին, որն էլ թողել է փողոցի մեջտեղում:
Օձերը, որոնց մեջ եղել են սովորական և արքայական կոբրաներ, անմիջապես սկսել են սողալ տարբեր ուղղություններով` վախեցնելով փողոցն անցնող հետիոտներին: Մարդիկ սկսել են վազել առևտրի կենտրոնի ուղղությամբ, որի դիմաց կանգնած է եղել «օձերի տիրոջ» Մերսեդեսը: Մարդկանց շարքերում է եղել նաև տեղի ճանապարհային ոստիկանության աշխատակիցը:
Անծանոթ տղամարդը հանկարծ հանել է դանակն ու վազել օձերի հետևից: Նա հասցրել է կտրել մի քանի կոբրայի գլուխ, վնասել է ինքն իրեն, որից հետո մոտակայքում գտնվող ոստիկանները հավաքել են իրենց քաջությունը, դուրս եկել փողոց և ձերբակալել վերջինիս: Նրան տեղափոխել են մոտակա ոստիկանության բաժանմունք` հարցաքննություն անցկացնելու նպատակով: Կենդանի մնացած օձերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ ձերբակալության պահին նրանց մասին ոչ-ոք չէր մտածում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...