Նիկոլ Քիդմանը երեխաներին զրկել է հեռախոսներից և Ինստագրամից
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանն իր երեխաներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից: Այս մասին տեղեկացնում է Vanity Fair-ը: Դերասանուհին երկու աղջիկ ունի երաժիշտ Քիտ Ուրբանից` 10-ամյա Սանդեյ Ռոուզն ու 8-ամյա Ֆեյս Մարգարետը: 51-ամյա Քիդմանը խոստովանել է, որ երեխաների համար չի գնում տեխնիկական սարքավորումներ և նրանց չի թույլատրում օգտվել սոցիալական կայքերից:
«Նրանք չունեն հեռախոսներ և չեն օգտվում Ինստագրամից: Փորձում եմ պահել սահմանները: Փոխարենն իմ երեխաները մեզ հետ միասին հաճախ են լինում նկարահանումների հրապարակում կամ ամուսնուս համերգներին»,- ասել է դերասանուհին:
Հավելենք, որ 1990-2001 թվականներին Քիդմանն ամուսնացած է եղել հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի հետ: Զույգն ունի երկու որդեգիր երեխա` Քոներ և Իզաբելա անուններով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում