Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը
«Փաստ» թերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Տիգրան Մուկուչյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տվյալներ 2018թ. հարկային տարում ստացած եկամտի և դրամական միջոցների մասին:
Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 450 000 ՀՀ դրամ և 16 100 ԱՄՆ դոլար:
Հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 7 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար:
Տիգրան Մուկուչյանի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 10 183 783 ՀՀ դրամ: Տ. Մուկուչյանը 2011 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...