Որքանո՞վ է «զուսպ» Համազասպ Դանիելյանը. «Իմ քայլի» պատգամավորի ունեցվածքը
«Փաստ» օթերթը գրում է.
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարագրել է երկու բնակարան, հողամաս և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Համազասպ Դանիելյանը հայտարարագրել է նաև «NISSAN X-TERRA 3.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 870000 ՀՀ դրամ, 550000 ՀՀ դրամ, 13500 ԱՄՆ դոլար, 1350000 ՀՀ դրամ, 14500 եվրո, 10000 եվրո, 720000 ՀՀ դրամ, 3000 ԱՄՆ դոլար և 34350 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Դանիելյանի դրամական միջոցը կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումրը կազմել է 439 110 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք կազմել են 358 160 ՀՀ դրամ և 80 950 ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...