Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին
«168 ժամ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կայացրած որոշումը և ժամանակավորապես դադարեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Դավիթ Սանասարյանն ինքը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Ընդհանրապես, Պետական վերահսկողության ծառայության պետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատ բազմաշերտ են։ Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ներիշխանական ինչ-ինչ հակամարտության հետ։
Մյուս կողմից, սակայն, շատ խորհրդանշական է Դավիթ Սանասարյանի հայտարարությունը՝ իր նկատմամբ գործի սարքված, շինծու լինելու մասին։ Եթե նա ճիշտ է ասում, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրեական գործերն էլ կարող են շինծու լինել։
Ընդ որում, Սանասարյանն իր հայտարարությամբ անուղղակիորեն մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ԱԱԾ-ն ենթարկվում է հենց վերջինիս, ինչպես Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայությունը։
Ստացվում է, որ վարչապետին ենթակա կառույցներից մեկը գործ է հարուցել վարչապետին ենթակա մեկ այլ կառույցի ղեկավարի նկատմամբ, վերջինս էլ հայտարարում է, որ գործը շինծու է։
Դավիթ Սանասարյանը թավշյա հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր, և, փաստորեն, գործ ունենք իրավիճակի հետ, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ենթադրում եմ, որ իմ դեմ ցուցմունք տալու համար ճնշումներ են եղել են». Դ. Սանասարյան
Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանի կինը գրառում է կատարել
Հանգիստ նստեք տեղներդ․ Դավիթ Սանասարյանը՝ «իր անվան հետ խաղացողներին»
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...