Իրանցի մարզուհուն հայրենիքում կդիմավորեն ոչ թե դափնիներով, այլ ձերբակալությամբ
Սադաֆ Հադեմը, որն օրերս Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ էր տոնել ֆրանսուհի Աննա Շովենի նկատմամբ, հայրենիքում բուռն քննադատության է արժանացել: Իրանցի առաջին կին բռնցքամարտիկին սպասվում է ձերբակալություն: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Սադաֆը հայտնել է, որ մարզչի հետ մտադիր էր վերադառնալ հայրենիք, սակայն լսել է, որ այնտեղ իրեն սպասվում է ձերբակալություն: Իրանի օրենսդրության համաձայն 9 տարեկանից մեծ կանայք հասարակության առջև պետք է հայտնվեն գլխաշորով` հակառակ դեպքում նրանց սպառնում է կալանք կամ տուգանք: Մարզիկները բացառություն չեն:
Հադեմն իր երկրի օրենքին չի ենթարկվել և ռինգ է դուրս եկել սովորական մարզահագուստով և հիմա ստիպված է մնալ Ֆրանսիայում: Նա նշել է, որ գիտակցում է իր արարքի պատասխանատվությունը: Գլխաշորի բացակայությունից բացի նա նաև մարզվում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ինչը ևս անընդունելի է իր երկրում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ