Վարդան Մինասյան. Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է
Armsport.am-ը գրում է.
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է առաջիկա հանդիպման և ֆուտբոլիստների մարզավիճակի մասին.
«Բոլոր թիմերի համար էլ դժվար է: Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով չեն հանդես գալիս:
Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և նման խիտ գրաֆիկը վնասում է առաջնության դիտարժանությունը»:
Մինասյանը խոսել է նաև VAR համակարգի մասին, որը վերջերս քննարկումների տեղիք է տալիս.
«Միանշանակ դժվար է պատասխանել, սակայն կարող եմ ասել, որ VAR համակարգն ունի երկու կողմ: Մի կողմից, իսկապես մրցավարներին տալիս է հնարավորություն ավելի արդար դատելու, իսկ մյուս կողմից խաղը կարծես, թե կորցնում է իր դրայվը, «համն ու հոտը»: Մենք ականատես եղանք, թե աշարհի առաջնության խաղերի ժամանակ ինչքան օգնեց և հեշտացրեց մրցավարների գործը որոշում կայացնելիս: Սակայն, ֆուտբոլը հենց այդ փոքր սխալներով է հետաքրքիր և դիտարժան: Հստակ չեմ կարող ասել, թե ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն կունենա համակարգը: Հուսով եմ առաջիկա խաղերի ժամանակ միայն արդար և դրական ազդեցություն կունենա այդ համակարգը»,- ասել է Մինասյանի, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ