Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ
«Հրապարակը» գրում է. «Առողջապահության փոխնախարարը, ապա՝ ՊՎԾ պետը… Ո՞վ է հաջորդը։ Կոռուպցիայի դեմ պայքարում արդյոք նոր իշխանությունները շատ չոգևորվեցի՞ն և այժմ, հեղափոխության դասական կանոնների շրջանակներում, հեղափոխության զավակներին են զոհաբերում։
Պատմությունը նման բազում օրինակներ գիտի, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից 4-5 տարի անց Լենինի նախկին զինակիցներից գրեթե ոչ ոք չէր մնացել նրա կողքին։ Բայց մեկ այլ ճշմարտություն էլ կա՝ մարդն ագահ արարած է, իսկ աղքատ մարդն ագահ է կրկնակի, և նրա անգամ ամենագաղափարական անհատները, որպես կանոն, գայթակղվում են, երբ գործ են ունենում մեծ փողերի հետ։ Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում, այդպիսին դառնում են ժամանակի ընթացքում։ Նախ փոքրիկ նվերներ են ընդունում և բնամթերքով կաշառք վերցնում, ապա՝ տարբեր հյուրասիրություններ, ուղևորություններ, անվճար ծառայություններ, ծանոթ-բարեկամներին գործի տեղավորել։ Իսկ վերջում արդեն գալիս է մեծ կոռուպցիոն գործարքների, բազմամիլիոնանոց ատկատների ու կաշառքների ժամանակը, երբ մարդը կորցնում է զգոնությունը։
Կարծում է, որ հերթն իրեն չի հասնի, և ոչ մեկին չի վնասում իր գործունեությամբ։ Առավել ևս՝ չէ՞ որ աշխատում է և արժանի է այդ աշխատանքի դիմաց լավ վարձատրվելու, բարեկեցիկ կյանքով ապրելու, թանկ ավտոմեքենա վարելու, մի քանի հարկանի դղյակում ապրելու։ Ո՞վ, եթե ոչ ես՝ հարցնում է նա և արդարացնում իր բոլոր արարքները։ Կա՞ արդյոք այն բանաձևը, որը կստիպի մարդուն լավ ապրելու համար օրինական աշխատավարձից դուրս փող չաշխատել, պաշտոնը չչարաշահել, պաշտոնի ընձեռած հնարավորություններից չօգտվել։ Բանաձևը, իհարկե, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է և համոզվածությունը, որ ոչինչ թաքուն չի մնում, և միշտ գալիս է պատասխան տալու ժամանակը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...