Ծառուկյանի հարազատ քաղաքը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. դեռ չեն ուզում բորբոքել, բայց…
«Իրատես» թերթը գրում է.
«Հունիսին Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանից բացի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, թեկնածու առաջադրելու ցանկություն ունի նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:
«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պետրոսյանը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ամերձ քաղաքապետը հողերի ապօրինի առուծախ է արել, ՔՊ-ն էլ, հաշվի առնելով այս ամենը, մտադիր է սեփական թեկնածու առաջադրել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխող ուժը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրի»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը, հավելելով, որ այս մասին դեռեւս չեն ուզում բարձրաձայնել՝ չբորբոքելու համար ՔՊ-ԲՀԿ առանց այն էլ լարված հարաբերությունները։
«Փոխմարզպետը ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է: Ի՞նչ վատ կլինի, որ եւս մեկ մեծ քաղաք իրենց վերահսկողության տակ անցնի. քաջատեղյակ կլինեն՝ Ծառուկյանի հարազատ քաղաքում ինչ է կատարվում, ով ինչ է շնչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...