Փաշինյանը կստանա՞ որեւէ պաշտոնական այցի հրավեր ԱՄՆ-ից. Բոլոր լծակները գործի են դրվել դրա համար
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որեւէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից:
Ներկայումս Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների թեմաներից մեկը հենց այդ հարցն է, որպեսզի կոնգրեսականների լոբբինգի շնորհիվ հնարավոր լինի ստանալ այդ հրավերը: ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումներն ապահովելու համար այդ աշխատանքին են կցվել նաեւ Փաշինյանի սատելիտ հ/կ-ները, որոնք կապեր ունեն ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ կամ ֆինանսավորվում են վերջիններիս կողմից:
Մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ ակնարկներ են եղել նաեւ նորանշանակ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Թե որքանով արդյունավետ կլինեն ջանքերը, ցույց կտա ժամանակը, սակայն, մեր տեղեկություններով, ամերիկացիներն այս առիթով մի քանի ակնարկ, այնուամենայնիվ, արել են՝ հատկապես կապված Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական գծի մեջ որոշ քայլերի, այդ թվում՝ Սիրիա զորամիավորում ուղարկելու փաստի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...