Ցեմենտի շուկայում վերաբաշխումներ են. Ծառուկյանը փորձում է օգտվել իրավիճակից
«Իրատես» թերթը գրում է.
Ասում են, թե չնայած ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» եւ ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ):
Ընդ որում, Ծառուկյանը եւս փորձում է օգտվել այս իրավիճակից. գործարանն առաձնապես մեծ շահույթ չի ապահովում, բացի այդ, օբյեկտիվորեն կրճատվող աշխատատեղերը շատ լավ առիթ են իր քաղաքական կշիռը բարձրացնելու, բողոքներն իշխանությունների դեմ ուղղելու, մայիսին սպասվող ներքաղաքական զարգացումներն իր շուրջ կենտրոնացնելու:
Ասում են նաեւ` վերադասավորվող ընդդիմադիր դաշտը, Ռուսաստանի թեթեւ հպումով, սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ. գործընթացի սկիզբը մայիսն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...