ՀՀ իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ ԵԽԽՎ երկու ազդեցիկ խմբակցությունների կազմում, սակայն չի հաջողվել. գործընթացը սառեցված է
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն երկրորդ նստաշրջանն է, որ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժը փորձել է անդամներ ունենալ և´ սոցիալիստների խմբում, և´ԵԺԿ-ում՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ խմբակցությունների հետ էին աշխատում ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք հիմա ԱԺ-ում ներկայացված չեն. առաջինները՝ ԵԺԿ-ի հետ, երկրորդները՝ սոցիալիստների:
Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, այս գործընթացը սառեցված է, և իշխող խմբակցության ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվում մտնել Եվրոպայի երկու ամենաուժեղ և ազդեցիկ խմբակցությունների կազմ: Սա ՀՀ-ի համար բավականին լուրջ խնդիր է, քանի որ ԵԽԽՎ- ում սպասվող բազմաթիվ քվեարկությունների դեպքում կարիք ենք ունենալու այդ խմբակցությունների աջակցության, բայց ներկայացուցիչ չունենալու պարագայում արհեստական խնդիրներ են առաջանալու:
Ի դեպ, նշվածները Եվրախորհրդարանի երկու մեծ խմբակցություններն են, և նրանց քվեարկությունն էական նշանակություն ունի արդյունքների վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...