Էլթոն Ջոնի գրառումը՝ Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ
Բրիտանացի հայտնի երգիչ-երգահան, The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամի նախագահ Էլթոն Ջոնն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ՝ նշելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածն ահավոր էր»:
«Խիստ հուզված եմ հայտարարելու Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող «Խոստումը» ֆիլմի թողարկման մասին: Այն, ինչ կատարվել է Հայաստանում, ահավոր էր ու սխալ: Եկեք բոլորս խոսք տանք, որ երբեք չենք մոռանա ու միշտ կպաշտպանենք մարդու իրավունքները՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ու պայքարի ինչ միջոցներ ունենք»,-գրել է Էլթոն Ջոնը:
Նա նաև մանրամասնել է, որ ֆիլմի ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը:
«Ինչպես, որ հավատում ենք ՄԻԱՎ-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, այնպես էլ հավատում ենք, որ ոչ ոք չպետք է անտեսված մնա: Սա մարդու իրավունքների հաղթանակման ոգին է: Ֆիլմից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար և լիահույս, որ դուք հավատարիմ կլինեք ձեր տված խոստմանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օսկար Այզակի, Քրիստիան Բեյլի և Շարլոթ Լե Բոնի մասնակցությամբ ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել Էլթոն Ջոնի՝ «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխությանը հաջորդած ամենամյա «աֆթըփարթի» ժամանակ:
Բացի այդ, ֆիլմն օրերս ցուցադրվել էր նաև ԱՄՆ Կոնգրեսի շենքում:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում