Քարդաշյանի 5-ամյա դուստրը մոր բարձրակրունկներով է գնացել քրոջ ծննդյան խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի դուստրը՝ 5-ամյա Նորթ Ուեսթը, մորաքրոջ դստեր ծննդյան մեկամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքին աստղային մայրիկի բարձրակրունկներով է ներկայացել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է երեխան փորձում քայլել բարձրակրունկներով:
Տեսանյութում լսվում է, որ հոգատար մայրիկը Նորթին խնդրում է փոխել կոշիկներն ու ավելի հարմարավետ բան հագնել: Դրան ի պատասխան աղջնակը շրջվում է, սակայն մորը չի լսում: Քարդաշյանը ստիպված է լինում իր խնդրանքը ևս մեկ անգամ կրկնել՝ այս անգամ ավելի խիստ տոնով:
Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ համացանցի օգտատերերը Քարդաշյանին քննադատել էին Նորթին ալ կարմիր շրթներկ օգտագործել թույլ տալու համար:
Նշվում է, որ ծննդյան միջոցառումը նվիրված էր 34-ամյա Քլոե Քարդաշյանի և բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի դստերը՝ Թրուին:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում