55-ամյա Ազիզան առաջին անգամ ամուսնանում է (Տեսանյութ)
1990-ականների ռուսական շոու բիզնեսի աստղ Ազիզան ամուսնանում է:
Ինչպես նշում է woman.ru-ն, 55-ամյա երգչուհին դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Выход в люди» հաղորդման հյուրը: Նա լրագրողին ասել է, որ սիրային հարաբերությունների մեջ է վաղեմի ընկերոջ՝ երգահան Օլեգ Բեսկրովնիի հետ:
«Ամեն մեկս ուներ իր կյանքը, իսկ հետո մեր ճամփաները կրկին հատվեցին»,- ասել է երգչուհին:
Նա նշել է, որ Օլեգին ճանաչում է 30 տարի:
«Մի անգամ Օլեգն ինձ իր երգն առաջարկեց, դրանից հետո սկսեց սիրահետել ինձ: Առաջարկություն նա ինձ արել է շատ տարիներ առաջ, սակայն այդ ժամանակ ես չհամաձայնեցի»,- պատմել է երգչուհին:
Պարզվել է, որ նրանք այդ տարիների ընթացքում կապ են պահպանել, Օլեգը, ըստ Ազիզայի, աջակցել է իրեն կյանքի ծանր պահերին:
«Նոր տարուց առաջ մենք մեկնեցինք Յալթա, և հենց կեսգիշերին էլ նա ինձ առաջարկություն արեց: Ես չզարմացա, քանի որ գիտեի, որ նա ինձ միշտ սիրել է այս տարիների ընթացքում: Եվ ասացի «այո»,- ասել է երգչուհին:
Լրատվամիջոցը նշում է, որ սա կլինի Ազիզայի առաջին ամուսնությունը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում